Ինչպես տեղեկացնում է Ըմբշամարտի համաշխարհային միության կայքը, Ռիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր է ստացել 2013 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ազատոճային Դավիթ Սաֆարյանը: Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ հաստատվել է Մոհամեդմուրադ Հաջիևի (Լեհաստան) ու Անդրեյ Կվյատկովսկու (ՈՒկրաինա) դոպինգ թեստերի դրական արդյունքը: Այսպիսով՝ օլիմպիադային Հայաստանի ազատոճայինները կմասնակցեն չորս մարզիկով: Մյուս երեքն են Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Գեորգի Կետոևը (97 կգ), Լևան Բերանիձեն (125 կգ)։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ